01:33 11 օգոստոսի, 2020Միլանի «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն գերմանական «Բայերին» խփած գոլի շնորհիվ սահմանել է Եվրոպայի լիգայի ռեկորդ։ Բելգիացի ֆուտբոլիստն այս մրցաշարում գոլ է խփում 9-րդ խաղում անընդմեջ։ Դա ռեկորդային ցուցանիշ է նաեւ Եվրոպայի լիգայի իրավանախորդ ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության համար։
Հիշեցնենք, որ «Ինտերը» «Բայերին» հաղթել է 2։1 հաշվով եւ դուրս եկել կիսաեզրափակիչ։
«Ինտերը» նախորդ անգամ եվրագավաթային մրցաշարի կիսաեզրափակիչ հասել էր 2010-ին, երբ թիմը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի ղեկավարությամբ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.