12:49  ,  21 հուլիսի, 2020

«Նոան» հայտարարեց Ժոաո Ժորդի Մոնրո Արարատի ձեռքբերման մասին

Հայաստանի հավաքականի թեկնածու, եզրային պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը կարիերան կշարունակի Երևանի «Նոայում», տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Կոլումբական «Բոյակա Չիկոյի» հետ 24-ամյա պաշտպանի պայմանագրի ժամկետն ավարտվել է:

2018-ի մայիսին Հայաստանի հավաքականի կազմը համալրած Մոնրո Արարատը 2 հանդիպման է մասնակցել ազգային թիմի կազմում:

Ավելի վաղ NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում «Նոա» տեղափոխվելու լուրը հաստատել էր անձամբ Մոնրո Արարատը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում