19:47  +04,  10 հուլիսի, 2020

Հայաստանի գավաթի եզրափակիչ․ «Արարատ-Արմենիա» - «Նոա»՝ 4։1 (առաջին խաղակես, ֆոտոշարք, ուղիղ եթեր)

«Նոան» ու չեմպիոն «Արարատ-Արմենիան» Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում վիճարկում են Հայաստանի գավաթը։ Երկու թիմերն էլ առաջին անգամ են հանդես գալիս գավաթի խաղարկության եզրափակիչում։

Առաջին խաղակեսից հետո 4։1 հաշվով հաղթում է «Արարատ-Արմենիան»։

Արդեն 9-րդ րոպեին հաշիվը բացեց Վարդան Մինասյանի գլխավորած թիմի նիգերիացի հարձակվող Լուիս Ուգոչուկվու Օգանան։

24-րդ րոպեին ինքնագոլի գոլի հեղինակ դարձավ «Նոայի» ռուսաստանցի պաշտպան Ալան Տատաեւը։ 5 րոպե անց «Արարատ-Արմենիայից» հաշիվը 3։0 դարձրեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։

39-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Նոայի» լավագույն ռմբարկու, ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։ Սակայն 41-րդ րոպեին Օգանան վերականգնեց «Արարատ-Արմենիայի» երեք գոլի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Ընդմիջում է։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հանդիպումն անցկացվում է առանց հանդիսականների։

Հայաստանի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

«Նոա» - «Արարատ-Արմենիա»՝ 1։4 (առաջին խաղակես)

Մաքսիմ Մայրովիչ, 39 - Լուիս Օգանա, 9, 41, Ալան Տատաեւ, 24, ինքնագոլ, Յուսուֆ Օտուբանջո, 29

Ֆոտո՝ Էմմա Ասատրյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս