23:55  +04,  4 հուլիսի, 2020

«Բավարիան» 20-րդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը (ֆոտո, վիդեո)

Մյունխենի «Բավարիան» 20-րդ անգամ նվաճեց Գերմանիայի գավաթը։ Բեռլինի «Օլիմպիական» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմը մրցեց Լեւերկուզենի «Բայերի» հետ եւ առավելության հասավ 4։2 հաշվով։

«Բավարիայի» կազմում աչքի ընկան ավստրիացի պաշտպան Դավիդ Ալաբան, գերմանացի կիսապաշտպան Սերժ Գնաբրին եւ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, որը դարձավ դուբլի հեղինակ։

Հիշեցնենք, որ «Բավարիան» այս մրցաշրջանում 30-րդ անգամ էր նվաճել չեմպիոնի կոչումը։

Գերմանիայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ

«Բայեր» - «Բավարիա»՝ 2։4 (տեսանյութ)

Սվեն Բենդեր, 63, Կայ Հավերց, 90+5, 11մ - Դավիդ Ալաբա, 16, Սերժ Գնաբրի, 24, Ռոբերտ Լեւանդովսկի, 59, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս