00:39  ,  11 հունիսի, 2020

«Բավարիան» դուրս եկավ եզրափակիչ

Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ՝ տանը 2։1 հաշվով առավելության հասնելով Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ։

14-րդ րոպեին մյունխենյան թիմի խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերի փոխանցումից հետո գրավեց մրցակցի դարպասը։

69-րդ րոպեին «Այնտրախտը» կարողացավ հավասարեցնել հաշիվը, սակայն մի քանի րոպե անց «Բավարիայից» հաղթական գոլը խփեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

Եզրափակիչում «Բավարիայի» մրցակիցը կլինի Լեւերկուզենի «Բայերը», որը 3։0 հաշվով պարտության էր մատնել «Սաարբրյուկենին»։

Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Բավարիա» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 2։1 (տեսանյութ)

Իվան Պերիշիչ, 14, Ռոբերտ Լեւանդովսկի, 75 - Դանի դա Կոստա, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով