00:36  ,  10 հունիսի, 2020

Գերմանիայի գավաթ․ «Բայերը» եզրափակիչում է (տեսանյութ)

Լեւերկուզենի «Բայերը» դուրս եկավ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում «Բայերը» մրցեց «Սաարբրյուկենի» հետ եւ առավելության հասավ 3։0 հաշվով։

Եզրափակիչի երկրորդ ուղեգրի համար հունիսի 10-ին կմրցեն Մյունխենի «Բավարիան» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։

Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 4-ին։

Գերմանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

«Սաարբրյուկեն» - «Բայեր»՝ 0։3 (տեսանյութ)

Մուսա Դիաբի, 11, Լուկաս Ալարիո, 19, Քարիմ Բելարաբի, 58

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով