NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։
Արտյոմ և Արթուր Աբրահամյանները հանդես են գալիս բելգիական Arquet Academy-ում: 15-ամյա կիսապաշտպան Արտյոմը խաղում է Մ-16 տարեկանների թիմում, իսկ 11-ամյա հարձակվող Արթուրը՝ Մ-12 տարեկանների թիմում:
«Արտյոմ Աբրահամյանը ծնվել է 2004 թվականի հունիսի 28-ին: Խաղում է Arquet Academy-ի Մ-16 տարեկանների թիմում: Ֆուտբոլով զբաղվում է 10 տարեկանից, խաղում է կիսապաշտպանի դիրքում:

Արտյոմը մասնակցել է մի շարք մրցաշարերի Բելգիայում և Լյուքսեմբուրգում: Իր թիմի կազմում նվաճել է 5 մեդալ: Սպասվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի կայունացումից հետո որդիս կտեղափոխվի Royal Charleroi-ի ակադեմիա:
Իմ կրտսեր որդին՝ Արթուր Աբրահամյանը, ծնվել է 2009 թվականի ապրիլի 18-ին: Հանդես է գալիս Arquet Academy-ի Մ-12 տարեկանների թիմում: Արթուրը հրավիրվում է Namur քաղաքի իր տարիքային խմբի հավաքական:
Արթուրը ֆուտբոլով զբաղվում է 7 տարեկանից, խաղում է հարձակվողի դիրքում: 2018 թվականին ճանաչվել է ակադեմիայի իր տարիքային խմբի լավագույն ֆուտբոլիստ:
Ինձ և որդիներիս համար մեծ պատիվ կլիներ, եթե մի օր նրանք հրավեր ստանային Հայաստանի հավաքականից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստների հայրը՝ Վարդգես Աբրահամյանը:
Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի