«Բացահայտելով տաղանդների». Աբրահամյան եղբայրները Բելգիայից (ֆոտո)

09:10   2 հունիսի, 2020

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում խաղալ Հայաստանի ազգային հավաքականում։

Արտյոմ և Արթուր Աբրահամյանները հանդես են գալիս բելգիական Arquet Academy-ում: 15-ամյա կիսապաշտպան Արտյոմը խաղում է Մ-16 տարեկանների թիմում, իսկ 11-ամյա հարձակվող Արթուրը՝ Մ-12 տարեկանների թիմում:

«Արտյոմ Աբրահամյանը ծնվել է 2004 թվականի հունիսի 28-ին: Խաղում է Arquet Academy-ի Մ-16 տարեկանների թիմում: Ֆուտբոլով զբաղվում է 10 տարեկանից, խաղում է կիսապաշտպանի դիրքում:

Արտյոմը մասնակցել է մի շարք մրցաշարերի Բելգիայում և Լյուքսեմբուրգում: Իր թիմի կազմում նվաճել է 5 մեդալ: Սպասվում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի կայունացումից հետո որդիս կտեղափոխվի Royal Charleroi-ի ակադեմիա:

Իմ կրտսեր որդին՝ Արթուր Աբրահամյանը, ծնվել է 2009 թվականի ապրիլի 18-ին: Հանդես է գալիս Arquet Academy-ի Մ-12 տարեկանների թիմում: Արթուրը հրավիրվում է Namur քաղաքի իր տարիքային խմբի հավաքական:

Արթուրը ֆուտբոլով զբաղվում է 7 տարեկանից, խաղում է հարձակվողի դիրքում: 2018 թվականին ճանաչվել է ակադեմիայի իր տարիքային խմբի լավագույն ֆուտբոլիստ:

Ինձ և որդիներիս համար մեծ պատիվ կլիներ, եթե մի օր նրանք հրավեր ստանային Հայաստանի հավաքականից»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստների հայրը՝ Վարդգես Աբրահամյանը:

Սամվել Սուքիասյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։