NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող պատանի հայ ֆուտբոլիստների, որոնք ցանկանում են ապագայում ներկայացնել Հայաստանի ազգային հավաքականը։
ПФЛ-ը (Ռուսաստանի երկրորդ դիվիզիոն) ներկայացնող Ստավրոպոլի «Դինամոյում» հանդես է գալիս 18-ամյա հայ հենակետային կիսապաշտպան Վիկտոր Ավետիքովը:

«Ծնվել եմ 2001 թվականի սեպտեմբերի 19-ին Կուրսկայայում (Ստավրոպոլի երկրամաս): Ապրել եմ մորս հետ, որն էլ ինձ իմ խնդրանքով տարել է ֆուտբոլային դպրոց, երբ ես 6 տարեկան էի:
5 տարի անց տեղափոխվեցինք Ստավրոպոլ: Ընդունվեցի ДЮСШ «Кожаный мяч», սկզբնական շրջանում խաղում էի հարձակվողի դիրքում: Ես կարճ ժամանակում առաջընթաց գրանցեցի և 13 տարեկանում դարձա իմ տարիքային խմբի թիմի ավագը: Այնուհետև մարզիչն իմ մեջ նկատեց խաղադաշտի կենտրոնում խաղալու հմտություններ և ինձ տեղափոխեց կիսապաշտպանություն:
14 տարեկանում հնարավորություն ունեի տեղափոխվել «Կրասնոդար» կամ Մոսկվայի ակումբներից մեկը, սակայն որոշեցի մնալ Ստավրոպոլում: 15 տարեկանից հանդես եմ եկել երկրամասի առաջնությունում, որտեղ ձեռք եմ բերել մեծահասակ ֆուտբոլիստների հետ խաղալու փորձ:

Ինձ նկատեցին Ստավրոպոլի «Դինամոյի» մարզիչներն ու հրավիրեցին փորձաշրջանի: Նախորդ տարվա ձմեռվանից սկսեցի մարզվել գլխավոր թիմի հետ և փորձ ձեռք բերելուց հետո 17 տարեկանում 3 տարվա պայմանագիր կնքեցի ակումբի հետ:
Մեծահասակների ֆուտբոլում կարիերաս վատ չի ընթանում: Ուրախ եմ, որ ինձ տեղ է վստահվել թիմի մեկնարկային կազմում: Ընթացիկ մրցաշրջանում «Դինամոյի» կազմում ПФЛ-ում մասնակցել եմ 10 հանդիպման: Մարզիչները գոհ են իմ խաղից, սակայն ես գիտեմ, որ իմ ներկայիս խաղը հեռու է իմ հնարավորությունների առավելագույն սահմանից:
Հայաստանից ինձ հետ կապ չեն հաստատել, պատանեկան հավաքականներից հրավեր չեմ ստացել, սակայն նման հնարավորություն ստանալու դեպքում ես, միանշանակ, կհամաձայնեմ: Իմ պատմական հայրենիքի հավաքականում հանդես գալը մեծ պատիվ կլինի ինձ համար»,- նշել է Վիկտոր Ավետիքովը:
Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:02 , 28 օգոստոսի
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի