19:06  +04,  24 մայիսի, 2020

«Ալաշկերտը» տանը պարտվեց «Նոային»

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ տուրում «Ալաշկերտը» տանը մրցեց «Նոայի» հետ եւ պարտություն կրեց վերջնամասում բաց թողած գոլի պատճառով։

74-րդ րոպեին աչքի ընկավ ռուսաստանցի հարձակվող Մաքսիմ Մայրովիչը։

«Ալաշկերտը» 31 միավորով երրորդ տեղում է, «Նոան» չորրորդն է՝ 30 միավոր։ Թիմերը 6 ուժեղագույնների թվում կշարունակեն պայքարը չեմպիոնական խմբում։

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Ալաշկերտ» - «Նոա»՝ 0։1

Մաքսիմ Մայրովիչ, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով