WBA եւ WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Դեւիդ Հեյը քննադատել է Վիտալի Կլիչկոյին: Նրա կարծիքով ուկրաինացին իր հնարավորություններից ցածր է հանդես եկել Մանուել Չառի հետ մենամարտի ժամանակ:
«Ինձ հիասթափեցրեց Վիտալիի մարզավիճակը: Ես կցանկանայի հայտնվել նրա հետ ռինգում եւ նոկաուտի ենթարկել նրան: Ես բազմաթիվ թերություններ տեսա նրա պաշտպանությունում: Ինձ հետ մենամարտում նա 6 ռաունդից ավել չեր դիմանա»,- Հեյի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Վիտալի Կլիչկոն WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում հաղթել էր Մանուել Չառին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի