Դեւիդ Հեյ. Կլիչկոն խայտառակ վատ էր մենամարտում

19:52   10 սեպտեմբերի, 2012

WBA եւ WBO վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն բրիտանացի Դեւիդ Հեյը քննադատել է Վիտալի Կլիչկոյին: Նրա կարծիքով ուկրաինացին իր հնարավորություններից ցածր է հանդես եկել Մանուել Չառի հետ մենամարտի ժամանակ:

«Ինձ հիասթափեցրեց Վիտալիի մարզավիճակը: Ես կցանկանայի հայտնվել նրա հետ ռինգում  եւ նոկաուտի ենթարկել նրան: Ես բազմաթիվ թերություններ տեսա նրա պաշտպանությունում: Ինձ հետ մենամարտում նա 6 ռաունդից ավել չեր դիմանա»,- Հեյի խոսքը մեջբերում է Boxingscene-ը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին Վիտալի Կլիչկոն WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում հաղթել էր Մանուել Չառին: 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.