18:02  +04,  15 մայիսի, 2020

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին:

Այս մասին որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստի ընթացքում: Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի՝ վերսկսումից հետո անցկացվելիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:

Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները:

ՀՖՖ գործադիր մարմինն իրավունք է վերապահում ցանկացած ժամանակ փոփոխություններ մտցնել խաղացանկի մեջ՝ ելնելով հանրապետությունում այդ պահին տիրող իրավիճակից, կառավարության որոշումներից և պարետատան ցուցումներից:

հունիսի 1-ից կվերսկսվի ՀՀ ֆուտզալի սուպերլիգայի մրցաշարը: Հունիսի 1-ին կմեկնարկի նաև Ֆուտզալ լիգայի VBET գավաթի խաղարկությունը:  Որոշվեց չեղարկել կանանց ֆուտբոլի Բ խմբի մրցաշարը և գավաթի խաղարկությունը: Ա խմբի հաղթողին որոշելու համար հունիսի 14-ին՝ ֆուտբոլի ակադեմիայում, կմրցեն այս պահի դրությամբ մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» և երկրորդ տեղում ընթացող «Շիրակ-Հոմենմենը»: Անձնական հանդիպումներում առավելություն ունենալու շնորհիվ, նույնիսկ ոչ-ոքիի դեպքում մրցաշարի հաղթող կճանաչվի «Ալաշկերտը»:

Գործադիր կոմիտեն որոշում ընդունեց նաև 2019-2020 թթ. մրցաշրջանի մանկապատանեկան առաջնությունների չեղարկման և միայն 2002-2007 թթ. տարիքային խմբերի գավաթի խաղարկության անցկացման վերաբերյալ:

Օրակարգի վերջին հարցով հաստատվեցին ֆուտբոլիստների գրանցման և տրանսֆերային պատուհանի ժամանակահատվածի փոփոխությունները: 2020-2021 մրցաշրջանի համար հաստատվեց հուլիսի 15-ից հոկտեմբերի 7 ընկած ժամանակահատվածը, իսկ  և 2021-2022 մրցաշրջանների համար՝ հունիսի 21-ից սեպտեմբերի 13 ընկած ժամանակահատվածը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ