16:08  ,  14 մայիսի, 2020

Տարխանով. Երկու որդիներս վարակված են եղել կորոնավիրուսով

Երևանի «Փյունիկ» ակումբի փոխնախագահ, նախկինում հայտնի ֆուտբոլիստ Ալեքսանդր Տարխանովը խոսել է իր առողջական վիճակի մասին, նաև պատմել, թե ինչով է զբաղվում ֆուտբոլային դադարի ընթացքում:

«Ես ինքնամեկուսացած եմ Մոսկվայից ոչ հեռու գտնվող իմ տանը: Հիվանդանոցում 17 օր անցկացնելուց և լիարժեք բուժվելուց հետո ես այժմ ինձ հիանալի եմ զգում: Ամեն առավոտ պարտադիր դուրս եմ գալիս, զբոսնում եմ, նախավարժանք եմ կատարում, իսկ ազատ ժամանակ դիտում եմ Բունդեսլիգայի հանդիպումները:

Իմ որդիները վարակվել էին կորոնավիրուսով, սակայն ամեն ինչ կարգին է, նրանք արդեն ապաքինվել են: 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այնտեղ իրավիճակն անհամեմատ ավելի լավ է, քան Ռուսաստանում: Հայաստանում ֆուտբոլային ակումբներին արդեն թույլատրվել է վերսկսել մարզումները: Շուտով կվերսկսվի նաև առաջնությունը: Անհամբերությամբ սպասում եմ ֆուտբոլի վերադարձին»,- Տարխանովի խոսքը փոխանցում է Sport Express-ը:

Հիշեցնենք, որ «Փյունիկը» Բարձրագույն խմբի 17 տուրերից հետո 23 միավորով մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում