Ես մեծ ապագա եմ տեսնում Ֆրանսիայի հավաքականի համար, հայտարարել է 1998թ. աշխարհի չեմպիոն, 2000թ. Եվրոպայի չեմպիոն Զինեդին Զիդանը France Football-ին տված հարցազրույցում։
«Ես ուշադիր դիտել եմ Ֆինլանդիայի հետ աշխարհի առաջնության ընտրական առաջին հանդիպումը։ Ինձ ուրախացրեց, որ մենք հաղթեցինք արտագնա խաղում։ Թիմի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամին ժամանակ է պետք տալ։ Ես լավ գիտեմ նրա աշխատաոճը եւ վստահ եմ, որ նա կարող է արդյունքի հասնել այս թիմի հետ։
Ինչ վերաբերում է մամուլի քննադատությանը Բենզեմայի խաղին, ապա ես համաձայն չեմ։ Բենզեման դեռ չի խփել մրցաշրջանի իր առաջին գնդակը ոչ «Ռեալում», ոչ ազգային թիմում, բայց մրցաշրջանը նոր է մեկնարկել։ Բոլորը գիտեն, որ նա մեծ խաղացող է, եւ ես վստահ եմ, որ նա մոտ ապագայում կդրսեւորի իր ամբողջ ներուժը եւ Մադրիդում, եւ ազգային թիմում»,- ասել է Զիդանը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի