NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:
2018 թվականից Բարսելոնայի Marcet ֆուտբոլային ակադեմիայում հանդես է գալիս 16-ամյա հայ փլեյմեյքեր Բագրատ Վանյանը:
2013-2015 թվականներին Բագրատը հանդես է եկել ֆրանսիական AS Vitre-ի, իսկ 2015-2018 թվականներին՝ US Janze-ի պատանեկան թիմերում:
Բագրատի հասակը 182 սմ է: Հայ կիսապաշտպանը փորձաշրջանի հրավեր է ստացել «Լիոնի» Մ-17 տարեկանների պատանեկան թիմից և մոտ ապագայում կմիանա ֆրանսիական ակումբին:
Բագրատ Վանյանի երազանքը Հայաստանի պատանեկան հավաքականից հրավեր ստանալն է: Վերջերս նրա հետ կապ են հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում