11:11 23 ապրիլի, 2020NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտասահմանում հանդես եկող և ապագայում Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող երիտասարդ հայ ֆուտբոլիստների:
2018 թվականից Բարսելոնայի Marcet ֆուտբոլային ակադեմիայում հանդես է գալիս 16-ամյա հայ փլեյմեյքեր Բագրատ Վանյանը:

2013-2015 թվականներին Բագրատը հանդես է եկել ֆրանսիական AS Vitre-ի, իսկ 2015-2018 թվականներին՝ US Janze-ի պատանեկան թիմերում:
Բագրատի հասակը 182 սմ է: Հայ կիսապաշտպանը փորձաշրջանի հրավեր է ստացել «Լիոնի» Մ-17 տարեկանների պատանեկան թիմից և մոտ ապագայում կմիանա ֆրանսիական ակումբին:
Բագրատ Վանյանի երազանքը Հայաստանի պատանեկան հավաքականից հրավեր ստանալն է: Վերջերս նրա հետ կապ են հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.