Սիրիական ծագմամբ գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառը WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում Կլիչկոյից կրած պարտության համար մեղադրել է բժիշկին:
«Ես մոտիվացված էի եւ ցանկանում էի նվաճել տիտղոսը: Վիտալի Կլիչկոն չեմպիոն է եւ մեծագույն բռնցքամարտիկ. ես նրան հարգում եմ, բայց այս մենամարտը հաղթեց բժիշկը: Ես ռեւանշ-մենամարտ եմ ցանկանում, ինչպես Կլիչկոն էր ցանկանում Լենոքս Լյուիսից կրած պարտությունից հետո:
Վիտալին իսկական տղամարդ է: Նա իմ կուռքն է: Շատերը նրա հետ մենամարտում են գումար վաստակելու համար, բայց ես եկել էի հաղթանակի համար»,- Չառի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում Մանուել Չառը պարտվեց Վիտալի Կլիչկոյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

04:24 , 13 հոկտեմբերի
02:13 , 13 հոկտեմբերի
01:42 , 13 հոկտեմբերի
01:18 , 13 հոկտեմբերի 
23:21 , 12 հոկտեմբերի
22:03 , 12 հոկտեմբերի 
21:12 , 12 հոկտեմբերի
18:57 , 12 հոկտեմբերի 
18:09 , 12 հոկտեմբերի
17:17 , 12 հոկտեմբերի