13:57 9 սեպտեմբերի, 2012Սիրիական ծագմամբ գերմանացի բռնցքամարտիկ Մանուել Չառը WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում Կլիչկոյից կրած պարտության համար մեղադրել է բժիշկին:
«Ես մոտիվացված էի եւ ցանկանում էի նվաճել տիտղոսը: Վիտալի Կլիչկոն չեմպիոն է եւ մեծագույն բռնցքամարտիկ. ես նրան հարգում եմ, բայց այս մենամարտը հաղթեց բժիշկը: Ես ռեւանշ-մենամարտ եմ ցանկանում, ինչպես Կլիչկոն էր ցանկանում Լենոքս Լյուիսից կրած պարտությունից հետո:
Վիտալին իսկական տղամարդ է: Նա իմ կուռքն է: Շատերը նրա հետ մենամարտում են գումար վաստակելու համար, բայց ես եկել էի հաղթանակի համար»,- Չառի խոսքը մեջբերում է sportbox.ru-ն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում Մանուել Չառը պարտվեց Վիտալի Կլիչկոյին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.