10:16  ,  20 ապրիլի, 2020

«Նյուքասլի» նոր սեփականատերն ավելի հարուստ է, քան Պրեմյեր լիգայի մյուս թիմերի սեփականատերերը միասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալմանի ներդրումային հիմնադրամն ավարտել է Անգլիայի Պրեմյեր լիգան ներկայացնող «Նյուքասլ Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գնման գործընթացը: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:

FootballBible-ի հաղորդմամբ՝ 34-ամյա թագաժառանգը «Նյուքասլի» ձեռքբերման համար կվճարի 300 միլիոն բրիտանական ֆունտ: 

Մոհամադ բին Սալմանը մտադիր է «Նյուքասլը» դարձնել Անգլիայի առաջատար ակումբներից մեկը և պատրաստվում է խոշոր ներդրումներ կատարել ակումբում՝ ձեռք բերելով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին:

Նշվում է, որ Մոհամադ բին Սալմանի ընտանիքի կարողությունն ավելի մեծ է, քան Պրեմյեր լիգայի մյուս բոլոր թիմերի սեփականատերերինը միասին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Նյուքասլի» նոր սեփականատերը ցանկանում է ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում տեսնել Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով