20:09  ,  16 ապրիլի, 2020

Ալեգրին՝ «Նյուքասլի» գլխավոր մարզիչի թեկնածու

Անգլիական «Նյուքասլը» գլխավոր մարզիչի պաշտոնը կառաջարկի Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, եթե Սաուդյան Արաբիայի թագաժառանգին պատկանող ներդրումային ընկերությունը ձեռք բերի ակումբը, հաղորդում է Sport Mediaset-ը։

Մոհամադ բին Սալմանը մտադիր է «Նյուքասլը» դարձնել Անգլիայի առաջատար ակումբներից մեկը եւ կհրավիրի տիտղոսներ նվաճելու փորձ ունեցող մարզիչի։

Նշվում է, որ գործարքը անխուսափելի է։ Ալեգրին եւս ակնարկել էր, որ հույս ունի մարզչական աշխատանքի անցնել Անգլիայում։ Իտալացի մասնագետը հայտնել էր, որ սկսել է անգլերեն սովորել։

Ալեգրին «Միլանի» հետ դարձել է Իտալիայի չեմպիոն եւ սուպերգավաթակիր, «Յուվենտուսի» հետ՝ Իտալիայի հնգակի չեմպիոն, քառակի գավաթակիր, կրկնակի սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում