11:11  ,  7 ապրիլի, 2020

Արտակ Գրիգորյանը՝ Խոակին Կապարոսի և կորոնավիրուսի մասին (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան, Երևանի «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմել է՝ ինչպես է պահպանում մարզավիճակը կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում, նաև կիսվել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից սպասելիքներով:

«ՄԱՐԶՎԵԼ ՏԱՆԸ ԵՎ ԽԱՂԱԴԱՇՏՈւմ՝ ՏԱՐԲԵՐ ԲԱՆԵՐ ԵՆ»

«Մարզավիճակը պահպանում ենք մարզումային անհատական ծրագրերի օգնությամբ, որոնք ստացել ենք «Ալաշկերտի» մարզչական շտաբից: Իհարկե, հիմա ծանր ժամանակներ են բոլորիս համար, սակայն պետք է անենք մեզանից կախված ամեն ինչ և հետևենք բոլոր ցուցումներին: Մարզվել տանը և խաղադաշտում՝ տարբեր բաներ են, սակայն պարտավոր ենք հաշտվել իրավիճակի հետ և լավատես լինել»:

«ԿԱՊԱՐՈՍԸ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏՈւՆԱԿ ԹԻՄ ՍՏԵՂԾԵԼ»

«Մենք շատ լավ ծանոթ ենք այն ճանապարհին, որն անցել է Խոակին Կապարոսը: Ուրախ եմ, որ մեր հավաքականը մարզելու է նման կարգի մասնագետ: Հուսով ենք, որ նրա մեծ փորձն ու հմտությունները հաջողություն կբերեն Հայաստանի հավաքականին:

«Սևիլիայում» Կապարոսը բացահայտել է մի շարք տաղանդների, որոնք հետագայում դարձել են համաշխարհային կարգի աստղեր: Մեր նոր գլխավոր մարզիչը կարող է մարտունակ թիմ ստեղծել՝ ճիշտ համադրելով փորձառու և երիտասարդ ֆուտբոլիստներին»:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով