Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Կրասնոյարսկում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին, նաև կիսվել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից սպասելիքներով:
«ՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆ, ՄԻԱՅՆ ՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆ»
«Կրասնոյարսկում ամեն ինչ համեմատաբար ավելի հանգիստ է, խուճապ չկա, չնայած մի քանիսի մոտ վարակի հաստատման դեպքի: Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում ֆուտբոլի վրա: Իհարկե, անիմաստ է ֆուտբոլ խաղալ և տեսնել, որ տրիբունաները դատարկ են: Մենք երկրպագուների համար ենք խաղում: Կարծում եմ՝ վարակի տարածման պայմաններում ճիշտ որոշում էր մրցաշրջանը դադարեցնելը»:
«ՄԻՇՏ ՄԵԾ ՈւՐԱԽՈւԹՅԱՄԲ ԵՄ ՄԻԱՆՈւՄ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ»
«Ցավոք, դեռ անձամբ ծանոթ չեմ Խոակին Կապարոսի հետ և առայժմ նրա հետ շփվելու հնարավորություն չեմ ունեցել: Ինչ վերաբերում է նրա հետ համատեղ աշխատանքին, ես միշտ մեծ ուրախությամբ և հպարտությամբ եմ միանում հավաքականին և ինձ համար շատ հետաքրքիր կլինի նման մասնագետի հետ աշխատելը»:
Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի