12:12 1 ապրիլի, 2020Հայաստանի ազգային հավաքականի և Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Կրասնոյարսկում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին, նաև կիսվել Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ աշխատանքից սպասելիքներով:
«ՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆ, ՄԻԱՅՆ ՀԱՆԳՍՏՈւԹՅՈւՆ»
«Կրասնոյարսկում ամեն ինչ համեմատաբար ավելի հանգիստ է, խուճապ չկա, չնայած մի քանիսի մոտ վարակի հաստատման դեպքի: Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում ֆուտբոլի վրա: Իհարկե, անիմաստ է ֆուտբոլ խաղալ և տեսնել, որ տրիբունաները դատարկ են: Մենք երկրպագուների համար ենք խաղում: Կարծում եմ՝ վարակի տարածման պայմաններում ճիշտ որոշում էր մրցաշրջանը դադարեցնելը»:
«ՄԻՇՏ ՄԵԾ ՈւՐԱԽՈւԹՅԱՄԲ ԵՄ ՄԻԱՆՈւՄ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ»
«Ցավոք, դեռ անձամբ ծանոթ չեմ Խոակին Կապարոսի հետ և առայժմ նրա հետ շփվելու հնարավորություն չեմ ունեցել: Ինչ վերաբերում է նրա հետ համատեղ աշխատանքին, ես միշտ մեծ ուրախությամբ և հպարտությամբ եմ միանում հավաքականին և ինձ համար շատ հետաքրքիր կլինի նման մասնագետի հետ աշխատելը»:
Սամվել Սուքիասյան

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.