18:37  ,  17 մարտի, 2020

ՈւԵՖԱ-ն հաստատեց Եվրո-2020-ի հետաձգումը մեկ տարով

ՈւԵՖԱ-ն պաշտոնական կայքում հաստատեց, որ Եվրո-2020-ը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվում է եւ կանցկացվի 2021թ․ հունիս-հուլիսին։

Նշվում է, որ առաջնահերթությունը տրվել է ազգային առաջնությունները եւ եվրագավաթային մրցաշարերը ավարտին հասցնելուն։

ՈւԵՖԱ նախագահ Ալեքսանդր Չեֆերինը շնորհակալություն է հայտնել կազմակերպության անդամ 55 երկրների ֆեդերացիաներին, լիգաներին, ակումբներին եւ խաղացողների կազմակերպություններին համագործակցության եւ ընդհանուր որոշման հասնելու համար։

ՈւԵՖԱ-ն նաեւ շնորհակալություն է հայտնել Հարավային Ամերիկայի ֆուտբոլային ֆեդերացիային 2020թ․ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարը նույնպես մեկ տարով հետաձգելու համար։

ՈւԵՖԱ-ն նաեւ որոշել է մարտին եվրոպական ազգային հավաքականների մասնակցությամբ նախատեսված ընկերական հանդիպումներն անցկացնել հունիսին, եթե պանդեմիան դարձյալ արգելք չդառնա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով