21:11  ,  12 մարտի, 2020

Գերմանիայի, Նիդերլանդների և ՄԼՍ-ի առաջնությունները ևս դադարեցվեցին

Ֆուտբոլի Գերմանիայի, Նիդերլանդների և ՄԼՍ-ի առաջնություններն աշխարհում տարածվող կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են, հայտնում է Eurohօops-ը:

Գերմանիայի և Նիդերլանդների առաջնությունները դադարեցվել են անորոշ ժամանակով, իսկ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը՝ 30 օրով:

Հիշեցնենք, որ Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները ևս դադարեցվել են մեկ ամսով։ Անգլիայի առաջնության հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների։

Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի դադարեցման վերաբերյալ այժմ քննարկումներ են ընթանում ՈւԵՖԱ-ում։

Վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 4,6 հազար մարդ, առողջացել է 68 հազարը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով