21:11 12 մարտի, 2020Ֆուտբոլի Գերմանիայի, Նիդերլանդների և ՄԼՍ-ի առաջնություններն աշխարհում տարածվող կորոնավիրուսի պատճառով դադարեցվել են, հայտնում է Eurohօops-ը:
Գերմանիայի և Նիդերլանդների առաջնությունները դադարեցվել են անորոշ ժամանակով, իսկ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը՝ 30 օրով:
Հիշեցնենք, որ Իտալիայի և Իսպանիայի առաջնությունները ևս դադարեցվել են մեկ ամսով։ Անգլիայի առաջնության հանդիպումներն անցկացվում են առանց հանդիսականների։
Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի դադարեցման վերաբերյալ այժմ քննարկումներ են ընթանում ՈւԵՖԱ-ում։
Վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսից մահացել է 4,6 հազար մարդ, առողջացել է 68 հազարը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.