18:30  ,  26 փետրվարի, 2020

«Ալաշկերտն» ընկերական խաղում հաղթեց «Ուրարտուին» (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկրորդ խաղաշրջանի մեկնարկից առաջ Երևանի «Ալաշկերտն» ընկերական հանդիպում անցկացրեց «Ուրարտուի» հետ:

«Ալաշկերտը» հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Պապե Կամարան և Ալեքսանդր Գլիշիչը:

Հիշեցնենք, որ Բարձրագույն խմբի 15 տուրերից հետո «Ալաշկերտը» 27 միավորով երկրորդ տեղում է: «Ուրարտուն» ունի 17 միավոր և 8-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում