Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Ուրարտուն» Հայաստան վերադառնալուց առաջ վերջին ստուգողական հանդիպումն է անցկացրել: Հայկական թիմը մրցել է Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգան ներկայացնող «Տեքստիլշիկ» ակումբի հետ:
«Ուրարտուն» պարտություն կրեց 1:2 հաշվով: «Ուրարտուի» միակ գոլը խփեց Թայմուրազ Տոբոևը:
«Ուրարտուի» անձնակազմը Երևան կվերադառնա փետրվարի 19-ի ուշ երեկոյան:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում