Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ուրարտուն» ստուգողական հանդիպում է անցկացրել շվեյցարական «Չամի» հետ: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հաղթանակ է տարել նվազագույն՝ 1:0 հաշվով:
«Ուրարտուի» միակ գոլը խաղի 50-րդ րոպեին խփել է ռուսաստանցի հարձակվող Եվգենի Կոբզարը:
Կիպրոսում հավաք անցկացնող հայկական մյուս ակումբը՝ Երևանի «Արարատ-Արմենիան», ընկերական խաղում գոլազուրկ ոչ ոքի է խաղացել ռուսական «Տեկստիլշիկի» հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջնության 15 տուրերից հետո «Արարատ-Արմենիան» 27 միավորով երրորդ տեղում է: «Ուրարտուն» ունի 17 միավոր և 8-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում