16:53  ,  15 փետրվարի, 2020

ԵԱ. Հրայր Ալիխանյանը պարտվեց մեկնարկում

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 74 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը պարտություն կրեց վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ պայքարում:

Կենտչաձեի հետ գոտեմարտում Հրայր Ալիխանյանը պարտվեց 2:9 հաշվով: 

Ավելի վաղ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը որակավորման փուլում վստահ հաղթանակ էր տարել Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի նկատմամբ, 92 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանը որակավորման փուլում 15:2 հաշվով հաղթել էր ուկրաինացի Ռոման Ռիչկոյին, իսկ 86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանը 1/8 եզրափակիչում 7:5 հաշվով հաղթանակ էր տարել ուկրաինացի Իլյա Արչայայի նկատմամբ:

Փետրվարի 15-ին Հայաստանի վերջին ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն (125 կգ) 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի արգելքը:

Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս