16:53 15 փետրվարի, 2020Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 74 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանը ներկայացնող Հրայր Ալիխանյանը պարտություն կրեց վրացի Ավթանդիլ Կենտչաձեի հետ պայքարում:
Կենտչաձեի հետ գոտեմարտում Հրայր Ալիխանյանը պարտվեց 2:9 հաշվով:
Ավելի վաղ 61 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Արսեն Հարությունյանը որակավորման փուլում վստահ հաղթանակ էր տարել Մակեդոնիայի ներկայացուցիչ Վլադիմիր Եգորովի նկատմամբ, 92 կգ քաշային կարգում Մարզպետ Գալստյանը որակավորման փուլում 15:2 հաշվով հաղթել էր ուկրաինացի Ռոման Ռիչկոյին, իսկ 86 կգ քաշային կարգում Հովհաննես Մխիթարյանը 1/8 եզրափակիչում 7:5 հաշվով հաղթանակ էր տարել ուկրաինացի Իլյա Արչայայի նկատմամբ:
Փետրվարի 15-ին Հայաստանի վերջին ներկայացուցիչ Լեւան Բերիանիձեն (125 կգ) 1/8 եզրափակիչում կփորձի հաղթահարել Ռումինիայի ներկայացուցիչ Ռարես Դանիել Չինտոանի արգելքը:
Երեկոյան մրցահերթում 57 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: Մրցակիցը դեռ հայտնի չէ: Ջաբուրյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Դիմչիկ Ռինչինաուին (5:4), քառորդ եզրափակիչում ոչ մի հնարավորություն չտվեց մոլդովացի Անատոլի Բուրույանին (5:0), կիսաեզրափակիչում պարտվեց Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլիին (3:6):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.