21:25  ,  13 փետրվարի, 2020

«Արարատը» ընկերական խաղում հաղթել է ռուսական թիմին (ֆոտո)

Սոչիում երկրորդ ուսումնամարզական հավաքի ընթացքում «Արարատը» անցկացրեց երկրորդ ընկերական հանդիպումը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ռուսական «Դոլգոպրուդնի» հետ խաղում «Արարատը» հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Արկադի Կալաջյանը, Դենիս Դեդեչկոն, նաև փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներից մեկը:

Նշենք, որ Հայաստանի առաջնության առաջին խաղաշրջանից հետո «Արարատը» 27 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում