19:37  ,  5 սեպտեմբերի, 2012

Լոնդոն-2012. Մարգարիտա Հովակիմյանը 14-րդն է

Լոնդոնի 14-րդ Պարալիմպիկ խաղերում մեկնարկ դուրս եկավ Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը։ 100 մետր բրաս լողաոճում Մարգարիտա Հովակիմյանը գրավեց վերջին՝ 14-րդ տեղը։

Եզրափակիչում առաջին տեղը գրավեց ամերիկացի Իլեանա Ռոդրիգեսը։

Հիշեցնենք, որ պաուերլիֆտինգի կանանց մինչեւ 48 կգ քաշային կարգում հանդես եկած Գրետա Վարդանյանը երկամարտում գրանցեց 82 կգ՝ ցույց տալով վերջին արդյունքը: Գրետան զբաղեցրեց նախավերջին՝ 7-րդ տեղը, քանի որ Հարավային Կորեան ներկայացնող մարզուհին մրցահարթակ դուրս չեկավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով