15:15  ,  10 փետրվարի, 2020

Տուխել․ Կավանին սկսել է ավելի լավ մարզվել, մեզ պետք են նրա նման փորձառու խաղացողներ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը դրական է արտահայտվել թիմի ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանիի մասին, որը հունվարին ցանկանում էր հեռանալ փարիզյան ակումբից։

«Մրցակցությունը դրական է ազդում։ Մեզ պետք են մեր տարամադրության եղած բոլոր ֆուտբոլիստները։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո Կավանին սկսել է ավելի լավ մարզվել։ Արդեն մի քանի օր դա զգացվում է։ Նա շատ լավ մտավ խաղի մեջ եւ շատ կարեւոր գոլ խփեց։ Մեզ պետք են Կավանիի նման փարձառու խաղացողներ»,- Տուխելի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հունվարին 32-ամյա Կավանին պետք է տեղափոխվեր Մադրիդի «Աթլետիկո», սակայն գործարքը ձախողվեց։ Հունիսին ավարտվում է նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։

Ֆրանսիայի առաջնություն, 24-րդ տուր

ՊՍԺ - «Լիոն»՝ 4։2 (տեսանյութ)

Անխել Դի Մարիա, 22, Կիլիան Մբապե, 38, Ֆերնանդո Մարսալ, 47, ինքնագոլ, Էդինսոն Կավանի, 80 - Մերտեն Տերյե, 52, Մուսա Դեմբելե, 59

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում