17:40  ,  4 փետրվարի, 2020

Նուրմագոմեդով. Չեմ վախենում Ֆերգյուսոնի հարվածներից

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգի չեմպիոն ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովը խոսել է առաջիկա մենամարտում իր մրցակից ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի մասին:

«Մենամարտերից առաջ ես ուսումնասիրում եմ իմ մրցակիցներին և ուշադրություն դարձնում նրանց ուժեղ կողմերի վրա: Ֆերգյուսոնն իր մրցակիցներին հաղթել է ուժեղ և դիպուկ հարվածների շնորհիվ, սակայն ես չեմ վախենում դրանցից:

Այնուամենայնիվ, Ֆերգյուսոնը հրաշալի մարզիկ է, և ես կանեմ ամեն ինչ, որպեսզի արժանի հաղթանակ տանեմ նրա նկատմամբ»,- Նուրմագոմեդովի խոսքը փոխանցում է Sport Express-ը:

Նուրմագոմեդովն իր վերջին մենամարտն անցկացրել է նախորդ տարվա սեպտեմբերին: Ռուսաստանցի մարզիկն ամերիկացի Դասթին Պորյեի հետ մենամարտում պաշտպանել էր չեմպիոնական տիտղոսը:

Խաբիբ Նուրմագոմեդովի և Տոնի Ֆերգյուսոնի մենամարտը տեղի կունենա ապրիլի 18-ին: Հաղթողը հնարավորություն կստանա մենամարտել իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում