Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Փյունիկը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրում է ունեցել:
«Փյունիկ» ՖԱ-ն պայմանագիր է կնքել 21-ամյա նիգերիացի եզրային կիսապաշտպան Ժոզեֆ Ադահ Օմայի հետ, տեղեկացնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը:
Ադահ Օման ավելի վաղ հանդես է եկել նիգերիական «Կացինա Յունայթեդ» և բելառուսական «Սլուցկ» ակումբներում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում