13:50  ,  21 հունվարի, 2020

Գարեթ Բեյլը «Ռեալի» ղեկավարությանը հայտնել է, որ չի հեռանա ժամանակից շուտ

Մադրիդի «Ռեալի» եւ Ուելսի հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը Արքայական ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ մտադրություն չունի ժամանակից շուտ հեռանալ թիմից եւ կմնա մինչեւ պայմանագրի ավարտը, այնուհետեւ անվճար կտեղափոխվի այլ ակումբ, հայտնում է բրիտանական Mirror-ը։

30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2022թ․ հունիս։ Նա ստանում է շաբաթական 700 հազար եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» հետ մասնակցել է 12 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Բեյլը մադրիդյան թիմում ստացել է 25 վնասվածք, բաց է թողել 90 հանդիպում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում