12:17  ,  15 հունվարի, 2020

Կիկե Սետիենը հանգստի օր չի տրամադրել «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին

Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի գլխավորությամբ «Բարսելոնան» հունվարի 15-ին հերթական մարզումը կանցկացնի:

Sport.es-ի հաղորդմամբ՝ հունվարի 15-ին «Բարսելոնայի» խաղացողներին հանգիստ էր տրված, սակայն Սետիենը հունվարի 14-ին 2 մարզում անցկացնելուց հետո որոշել է չեղարկել հանգստյան օրն ու մարզում անցկացնել նաև չորեքշաբթի:

«Բարսելոնան» իր առաջիկա հանդիպումը կանցկացնի հունվարի 19-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Լա Լիգայի 20-րդ տուրում Կիկե Սետիենի գլխավորած թիմը «Կամպ Նոու» ստադիոնում կմրցի «Գրանադայի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում