12:17 15 հունվարի, 2020Կատալոնական «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի գլխավորությամբ «Բարսելոնան» հունվարի 15-ին հերթական մարզումը կանցկացնի:
Sport.es-ի հաղորդմամբ՝ հունվարի 15-ին «Բարսելոնայի» խաղացողներին հանգիստ էր տրված, սակայն Սետիենը հունվարի 14-ին 2 մարզում անցկացնելուց հետո որոշել է չեղարկել հանգստյան օրն ու մարզում անցկացնել նաև չորեքշաբթի:
«Բարսելոնան» իր առաջիկա հանդիպումը կանցկացնի հունվարի 19-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին: Լա Լիգայի 20-րդ տուրում Կիկե Սետիենի գլխավորած թիմը «Կամպ Նոու» ստադիոնում կմրցի «Գրանադայի» հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.