Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը նշել է Եվրո-2020-ի ֆավորիտներին։
«Կարծում եմ՝ ֆավորիտները շատ են․ Գերմանիայի, Անգլիա, Իսպանիա, Ֆրանսիա։ Պորտուգալիան միշտ ուժեղ է, Խորվաթիան մարտական թիմ է, որը լավ է հանդես գալիս խոշոր մրցաշարերում։
Բայց եթե պետք է նշել միայն մեկ թիմ, ապա կարծում եմ՝ ֆավորիտը Բելգիան է։ Նրանք այս կազմով ունեն առավելություն, ունեն նաեւ խոշոր մրցաշարերի փորձ, որը մենք դեռ չունենք»,- Կումանի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում Հոլանդիայի հավաքականի մրցակիցները կլինեն Ուկրաինան ու Ավստրիան եւ Ազգերի լիգայի D դիվիզիոնի փլեյ-օֆֆի (Շոտլանդիա – Իսրայել, Նորվեգիա - Սերբիա) հաղթողը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի