13:40  ,  13 դեկտեմբերի, 2019

«Փյունիկի» մարզիչները վերապատրաստվում են «Վալենսիայում»

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկի» մարզիչներ Սուրեն Չախալյանը, Ռոբերտ Արզումանյանը և Չիրո Հոսեինի Վերդին վերապատրաստման դասընթացներ են անցնում իսպանական «Վալենսիայում», հայտնում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Փյունիկը» 7-րդ տեղում է՝ 15 խաղում վաստակել է 20 միավոր եւ 6-րդ տեղում ընթացող «Նոայից» հետ է 4 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում