14:43  ,  10 դեկտեմբերի, 2019

Ռուսաստանի մրցակիցները Եվրո-2020-ի նախապատրաստական փուլի ընկերական խաղերում

Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ներկայացրել է Ռուսաստանի ազգային հավաքականի ընկերական հանդիպումները Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարին ընդառաջ։

Մարտի 28-ին Ռուսաստանի թիմը կհյուրընկալվի Շվեդիային, մարտի 31-ին՝ Մոլդովային։ Հունիսի 2-ին ռուսները դարձյալ դրսում կմրցեն Լեհաստանի թիմի հետ, իսկ հունիսի 6-ին կընդունեն սերբերին, հայտնում է Ռուսաստանի ֆուտբոլային միության կայքը

Եվրո-2020-ի եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում Ռուսաստանի մրցակիցները կլինեն Բելգիան, Դանիան եւ Ֆինլանդիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով