16:19  ,  29 նոյեմբերի, 2019

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականը

Ֆուտբոլի Եվրո-2020-ի պաշտոնական թվիթերյան էջում հրապարակվել է ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Երկուական ներկայացուցիչ ունեն Անգլիայի եւ Հոլանդիայի հավաքականները, մեկական խաղացող՝ Իսլանդիան, Իսպանիան, Թուրքիան, Ուկրաինան, Պորտուգալիան եւ Կիպրոսը։

Դարպասապահ․ Պյատով (Ուկրաինա)։

Պաշտպաններ․ Սիգուրդսոն (Իսլանդիա), Դեմիրալ (Թուրքիա), Ռամոս (Իսպանիա)։

Կիսապաշտպաններ․ Կոուսոլոս (Կիպրոս), Զահավի (Իսրայել), Վեյնալդում (Հոլանդիա), Սիլվա (Պորտուգալիա)։

Հարձակվողներ․ Դեպայ (Հոլանդիա), Քեյն (Անգլիա), Ստերլինգ (Անգլիա)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով