14:40  ,  25 նոյեմբերի, 2019

Ալեքսանդր Գրիգորյանն՝ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ

«Ուրարտու» ՖԱ-ի  գլխավոր մարզիչ է նշանակվել ռուսական «Տամբովի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը։ 53-ամյա մասնագետը մինչ երեւանյան ակումբի հետ պայմանագիր կնքելը, Գրիգորյանը գլխավորում էր ռուսական «Տամբովը» (2019)։ Նրա օրոք թիմը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում հանդես գալու իրավունք վաստակեց։

Գրիգորյանը քիչ փորձ չունի նաև կանանց ֆուտբոլում․ 2018-ին նա գլխավորել է «ԲԿՄԱ» ՖԱ-ը(2018/19), իսկ ավելի վաղ՝ մարզչական կարիերայի սկզբում, աշխատել է կանանց «Էներգիա»(1999/2001), «Լադա»(2002-2005)  ակումբներում, վերջինիս հետ բավական մեծ հաջողություններ գրանցելով. 3 անգամ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, 2004-ին էլ՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն: 2007-ից նա գլխավորել է Պերմի «Զվեզդա-2005»-ը, որը Գրիգորյանի գալով դարձավ կանանց ֆուտբոլի առաջատար ակումբերից մեկը: Այս ակումբի հետ հաղթել է ռուսական բոլոր առաջնություններում և հասել մինչև ՈւԵՖԱ-ի 2009թ. կանանց գավաթի եզրափակիչ: Ավելի ուշ նա գլխավորել է «Անժին»(2017), 2015-2016-ին գլխավորել է «ԲՄԱ - Խաբարովսկը»,  2015-ին աշխատել է այնպիսի ակումբերում, ինչպիսիք են «Տոսնոն» և «Պախտակորը». վերջինում Գրիգորյանը եղել է մարզիչ-խորհրդատու։

2013-ին Գրիգորյանը գլխավորել է «Մաշուկ-ԿՄՎ» ՖԱ-ն, ապա՝ «Լուչ-Էներգիան», ուր, ի դեպ, վերադարձավ նաև 2018-ին: 2014-ի ձմռանն ու գարնանը վլադիվոստոկյան թիմը մի շարք հաջողություններ գրանցեց՝ դարձավ ՖՆԼ-ի Գավաթի հաղթող` եզրափակիչում հաղթանակ տանելով Մոսկվայի «Տորպեդոյի» նկատմամբ ու դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ (2014)։

Որոշ ժամանակ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է «Խիմկին»(2011), որից հետո՝ Խաբարովսկի «ԲՄԱ-Էներգիան»(2011/12)(ձմեռային դադարից առաջ զբաղեցրել է երրորդ տեղը ՖՆԼ-ում)։

Աշխատել է որպես ավագ մարզիչ «Նիժնի Նովգորոդ» ակումբում: 2009-10-ին թիմը երկրի առաջին խմբում իր պատմության մեջ առաջին անգամ գրավել է երրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում