17:16  ,  1 սեպտեմբերի, 2012

Լոնդոն-2012. Գրետա Վարդանյանը մեդալ չնվաճեց

Լոնդոնում ընթացող 14-րդ Պարալիմպիկ խաղերում պայքարի մեջ մտավ Հայաստանի երկու ներկայացուցիչներից առաջինը:

Ծանրամարտի կանանց մինչեւ 48 կգ քաշային կարգում հանդես եկած Գրետա Վարդանյանը երկամարտում գրանցեց 82 կգ՝ ցույց տալով վերջին արդյունքը: Գրետան զբաղեցրեց նախավերջին՝ 7-րդ տեղը, քանի որ Հարավային Կորեան ներկայացնող մարզուհին մրցահարթակ դուրս չեկավ:

Այս քաշային կարգում պայքարից դուրս էր նիգերիացի Էսթեր Օյեմանը, ով երկամարտի 135 կգ արդյունքով հռչակվեց պարալիմպիկ չեմպիոն:

14-րդ Պարալիմպիկ խաղեր
Ծանրամարտ, կանայք
-48 կգ

1. Էսթեր Օյեման (Նիգերիա) - 135 կգ

2. Օլեսյա Լաֆինա (Ռուսաստան) - 120

3. Շանշան Շի (Չինաստան) - 114

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով