17:16 1 սեպտեմբերի, 2012Լոնդոնում ընթացող 14-րդ Պարալիմպիկ խաղերում պայքարի մեջ մտավ Հայաստանի երկու ներկայացուցիչներից առաջինը:
Ծանրամարտի կանանց մինչեւ 48 կգ քաշային կարգում հանդես եկած Գրետա Վարդանյանը երկամարտում գրանցեց 82 կգ՝ ցույց տալով վերջին արդյունքը: Գրետան զբաղեցրեց նախավերջին՝ 7-րդ տեղը, քանի որ Հարավային Կորեան ներկայացնող մարզուհին մրցահարթակ դուրս չեկավ:
Այս քաշային կարգում պայքարից դուրս էր նիգերիացի Էսթեր Օյեմանը, ով երկամարտի 135 կգ արդյունքով հռչակվեց պարալիմպիկ չեմպիոն:
14-րդ Պարալիմպիկ խաղեր
Ծանրամարտ, կանայք
-48 կգ
1. Էսթեր Օյեման (Նիգերիա) - 135 կգ
2. Օլեսյա Լաֆինա (Ռուսաստան) - 120
3. Շանշան Շի (Չինաստան) - 114
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.