18:21  ,  21 նոյեմբերի, 2019

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմը ներկայացրին հրաժարական

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու գործադիր կոմիտեն ներկայացրին հրաժարական։

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարումը եւ առաջիկա մեկ ամսում ՀՖՖ ընդհանուր ժողովի զտումից հետո տեղի կունենա գործկոմի անդամների եւ ՀՖՖ նախագահի ընտրությունը։

Այդ մասին ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից հետո հայտարարեցին ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

ՀՖՖ գործկոմը հաստատել է դեկտեմբերի 23-ին հերթական ժողովի, գործկոմի անդամների եւ նոր նախագահի ընտրություն։

Արթուր Վանեցյանը չի առաջադրվի այդ ընտրություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում