12:03  ,  30 հոկտեմբերի, 2026

Աշխարհի չեմպիոն Կարեն Ասլանյանը եւ մարզիչներն ամփոփում են ԱԱ-ն՝ ուղիղ

Հունեահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Կարեն Ասլանյանը, Գեւոգ Թադեւոսյանը, թիմի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը, երկրորդ մարզիչ Սամվել Գեւորսգյանն սուլիսում ամփոփում են աշխարհի առաջնության արդյունքները։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը նվաճեց երկու մեդալ՝ մեկ ոսկե եւ մեկ բրոնզե:  

Մարզական կարիերայում առաջին անգամ աշխարհի չեմպիոն հռչակվեց Կարեն Ասլանյանը, որը 63 կգ քաշայինների եզրափակիչում 8:4 հաշվով հաղթեց աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ադրբեջանցի Նիհադ Զահիդ Մամադլիին: Ասլանյանը Մամադլիին մրցագորգում հանդիպել էր 2024 թ. աշխարհի առաջնությունում, որտեղ պարտություն էր կրել:

Հայաստանի երկրորդ մեդալը նվաճեց 87 կգ քաշային Գեւորգ Թադեւուսյանը, որը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4:1 հաշվով առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Յարոսլավ Ֆիլչակովի նկատմամբ:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն այս առաջնությունում մեդալ չնվաճեց: Որակավորման փուլում ռուսաստանցի  Սերգեյ Կուտուզովին (1:1) հաղթելուց հետո, Ամոյանը 1/8 եզրափակիչում 2:4 հաշվով պարտվեց Ղազախստանի ներկայացուցիչ Մերեյ Մաուլիտկանովին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print