18:21 21 նոյեմբերի, 2019Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն ու գործադիր կոմիտեն ներկայացրին հրաժարական։
ՀՖՖ գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը կշարունակի պաշտոնավարումը եւ առաջիկա մեկ ամսում ՀՖՖ ընդհանուր ժողովի զտումից հետո տեղի կունենա գործկոմի անդամների եւ ՀՖՖ նախագահի ընտրությունը։
Այդ մասին ՀՖՖ գործկոմի արտահերթ նիստից հետո հայտարարեցին ՀՖՖ արդեն նախկին նախագահ Արթուր Վանեցյանն ու գործկոմի անդամ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։
ՀՖՖ գործկոմը հաստատել է դեկտեմբերի 23-ին հերթական ժողովի, գործկոմի անդամների եւ նոր նախագահի ընտրություն։
Արթուր Վանեցյանը չի առաջադրվի այդ ընտրություններում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.